10:40  ,  24 հունվարի, 2022

Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Պաշտպան Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրն Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, հաղորդում է Tuttosport-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հնարավոր է՝ 36-ամյա սերբ խաղացողն առաջիկայում ավարտի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եւ միանա իտալական ակումբի մարզչական շտաբին։

Այս մրցաշրջանում Ալեքսանդր Կոլարովը «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման։

Ալեքսանդր Կոլարովը 2020թ. սեպտեմբերին «Ռոմայից» էր տեղափոխվել «Ինտեր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում