02:36  ,  24 հունվարի, 2022

Կլոպն ավտոբուսից իջել եւ գարեջուր է հյուրասիրել ֆանատներին

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստադիոնի մոտ իջել է ակումբային ավտոբուսից եւ մի քանի շիշ գարեջուր հյուրասիրել թիմի երկրպագուներին։ Հանդիպումը տեղի էր ունեցել Լոնդոնում։

«Լիվերպուլը» 22 խաղից հետո 48 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (23 խաղ) հետ է 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում