09:10  ,  24 հունվարի, 2022

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Արսենալ»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուր Մելոն կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։ 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա անգլիական ակումբում, հաղորդում է 90min-ը։

«Արսենալը» կվճարի Մելոյի ամբողջ աշխատավարձը՝ շաբաթական 168 հազար եվրո։ Հնարավոր է՝ ամռանը «Յուվենտուսը» վաճառի նրա տրանսֆերային իրավունքը։

Մելոն 2020թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 6 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում