Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, որն օգտագործեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի փոխանցումը։
21 խաղից հետո «Բարսելոնան» 35 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյից»։ «Ալավեսը» նախավերջինն է՝ 17 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)
Ֆրենկի Դե Յոնգ, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում