01:51  ,  24 հունվարի, 2022

Դե Յոնգի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, որն օգտագործեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի փոխանցումը։

21 խաղից հետո «Բարսելոնան» 35 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյից»։ «Ալավեսը» նախավերջինն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆրենկի Դե Յոնգ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում