01:36  ,  24 հունվարի, 2022

ՊՍԺ-ն հաղթեց՝ 4։0, Ռամոսի առաջին գոլը, Մեսիի վերադարձը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Ռեյմսի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Փարիզյան ակումբում առաջին գոլը խփեց անցած ամռանը թիմին միացած «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու պորտուգալացի կիսապաշտպան Պերեյրա Դանիլուն։ Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց հյուրերի խաղացողը՝ բելգիացի պաշտպան Վաուտ Ֆասը։

Մեկ ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձավ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 63-րդ րոպեին փոխարինեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նիցայից»։ «Ռեյմսը» 14-րդն է՝ 24 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 4։0 (տեսանյութ)

Մարկո Վերատի, 24, Սերխիո Ռամոս, 62, Վաուտ Ֆաս, 67, ինքնագոլ, Պերեյրա Դանիլու, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով