00:54  ,  24 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ․ Թունիսի թիմը պայքարից դուրս թողեց նիգերիացիներին (տեսանյութ)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Թունիսի թիմը պայքարից դուրս թողեց նիգերիացիներին՝ 1։0։

Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Քաթարի «Ալ Արաբիի» կիսապաշտպան Յուսեֆ Մսակնին։

Նիգերիայի հավաքականը 64-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ էր ստացել անգլիական «Էվերտոնի» հարձակվող Ալեքս Իվոբին։

Քառորդ եզրափակիչում Թունիսի հավաքականի մրցակիցը կլինի Բուրկինա Ֆասոյի թիմը, որը պայքարից դուրս էր թողել գաբոնցիներին։

Աֆրիկյան ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Նիգերիա - Թունիս՝ 0։1 (տեսանյութ)

Յուսեֆ Մսակնի, 47

Հեռացում՝ Ալեքս Իվոբի (Նիգերիա), 64

Բուրկինա Ֆասո - Գաբոն՝ 1։1, 11մ՝ 7։6 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 28 – Ադամա Գիրա, 90+1

Չիրացրած 11մ՝ Բերտրան Տրաորե, 18

Հեռացում՝ Սիդնե Օբիսա (Գաբոն) 67

Հունվարի 24

Գվինեա - Գամբիա

Կամերուն - Կոմորյան կղզիներ

Հունվարի 25

Սենեգալ - Կաբո Վերդե

Մարոկկո - Մալավի

Հունվարի 26

Կոտ դ’Իվուար - Եգիպտոս

Մալի - Հասարակածային Գվինեա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English