00:16  ,  24 հունվարի, 2022

Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» Կոնտեի ղեկավարությամբ առաջին անգամ պարտվեց

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել էր «Չելսիին»։ Պրեմիեր լիգայում այս պարտությունը «Տոտենհեմի» համար առաջինն է Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ։

Իտալացի մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորել է 2021թ․ նոյեմբերի 2-ին։ Մինչեւ «Չելսիի» հետ դիմակայությունը «Տոտենհեմը» Անգլիայի առաջնությունում անցկացրել էր 9 հանդիպում, տարել 6 հաղթանակ, 3 անգամ խաղացել ոչ ոքի։

Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English