22:54  ,  23 հունվարի, 2022

«Ռոման» խփեց 4 գոլ, Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Էմպոլիին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով՝ 4 գոլն էլ խփելով առաջին խաղակեսում։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը՝ 24-րդ եւ 33-րդ րոպեներին։ Այնուհետեւ 2 րոպեում աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան եւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, որին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինվեց 75-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին, սակայն ավելին անել չկարողացան։ «Ռոման» պահպանեց հաղթական արդյունքը եւ 38 միավորով 6-րդ տեղում է։ «Էմպոլին» 12-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Էմպոլի» - «Ռոմա»՝ 2։4 (տեսանյութ)

Անդրեա Պինամոնտի, 55, Նեդիմ Բայրամի, 72 - Թեմի Աբրահամ, 24, 33, Սերժիու Օլիվեյրա, 35, Նիկոլո Ձանյոլո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս