22:29  ,  23 հունվարի, 2022

«Բավարիայի» առավելությամբ՝ 4։1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար Մյունխենի «Բավարիան» Բեռլինում հյուրընկալվեց «Հերտային» եւ վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն,  ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն, գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը եւ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։

«Բավարիան» 49 միավորով առաջատարն է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Հերտան» 13-րդն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)

Յուրգեն Էկելենկամպ, 80 -  Կորենտին Տոլիսո, 25, Թոմաս Մյուլեր, 45, Լերոյ Սանե, 75, Սերժ Գնաբրի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով