22:27  ,  23 հունվարի, 2022

«Չելսին» դարձյալ հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Տոտենհեմին»։ Լոնդոնյան դերբիում 2։0 հաշվով հաղթանակ տարավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։

«Չելսիից» աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Հակի Զիեշը եւ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան։

24 խաղից հետո «Չելսին» 47 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որն անցկացրել է 22 հանդիպում։ «Տոտենհեմը» (20 խաղ) 7-րդն է՝ 36 միավոր։

Այս ամիս թիմերը երկու անգամ հանդիպել էին նաեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Երկու խաղերում էլ հաղթել էր «Չելսին»՝ 2։0, 1։0։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2։0 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 47, Տիագո Սիլվա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով