20:14  ,  23 հունվարի, 2022

«Նապոլին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց հետնապահ «Սալերնիտանայի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

«Նապոլին» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է առաջատար «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սալերնիտանան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Նապոլի» - «Սալերնիտանա»՝ 4։1 (տեսանյութ)

Ժուան Ժեզուս, 17, Դրիս Մերտենս, 45+4, 11մ, Ամիր Ռահմանի, 47, Լորենցո Ինսինյե, 53 - Ֆեդերիկո Բոնացոլի, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում