20:01  ,  23 հունվարի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Էմպոլիին»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Սերժիու Օլիվեյրա, Կրիստանտե, Մխիթարյան, Մեյթլանդ-Նայլս, Ձանյոլո, Աբրահամ։

«Էմպոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում