Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։
Աչքի ընկան հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։
«Լիվերպուլը» 22 խաղից հետո 48 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (23 խաղ) հետ է 9 միավոր։
«Արսենալը» տանը 0։0 հաշվով խաղաց «Բարնլիի» հետ եւ 21 խաղից հետո 36 միավորով 6-րդն է։
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)
Օդսոն Էդուարդ, 55 - Վիրջիլ վան Դեյք, 8, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 32, Ֆաբինյո, 89, 11մ
«Արսենալ» - «Բարնլի»՝ 0։0
«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1։1
Պաթսոն Դաքա, 46 - Դենի Ուելբեք, 82
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում