18:14  ,  23 հունվարի, 2022

Բենզեմա․ Մեսիին քննադատողներն իրականում ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Ինչպե՞ս կարող է Մեսին հաջողության չհասնել։ Այժմ նա հարմարման փուլում է եւ այդ պատճառով շատ գոլեր չի խփում։ Բայց տեսեք, թե ինչ կարող է նա անել խաղադաշտում։

Ամեն դեպքում, այդպիսի խաղացողին չի կարելի քննադատել։ Մեսիին քննադատողներն իրականում ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է TF1-ը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 34-ամյա Մեսին մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում