17:20  ,  23 հունվարի, 2022

«Արսենալում» մտավախություն ունեն, որ Արտետան կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի պայմանագիրը՝ մտավախություն ունենալով, որ նա ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Համագործակցության երկարաձգման վերաբերյալ համաձայնություն կողմերը դեռ չունեն։ Հնարավոր է՝ Գվարդիոլան 1-2 տարով դադար վերցնի մարզչական կարիերայում։ Նա 2016-ից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»։

Լոնդոնյան ակումբը ցանկանում է 39-ամյա Արտետայի հետ կնքել նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։ Արտետայի գործող պայմանագիրը մինչեւ 2023թ. հունիսն է։

Միկել Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019թ. դեկտեմբերին՝ հեռանալով «Մանչեսթեր Սիթիից»։ Նա Գվարդիոլայի օգնականն էր։ Արտետայի ղեկավարությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս