15:25  ,  23 հունվարի, 2022

Հայաստանի առաջնության վերջին տուրը՝ Էլինա Դանիելյանի մեկնաբանությամբ (ուղիղ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը, որը յութուբյան ուղիղ եթերում մեկնաբանում է կանանց Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը։

Միանձնյա առաջատարը Մանուել  Պետրոսյանն է, որը 10 տուրից հետո վաստակել է 7 միավոր։ Նրանից կեսական միավոր են հետ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր։ 

11-րդ տուր

Արման Միքայելյան - Մանուել Պետրոյսան

Սամվել Տեր-Սահակյան -  Տիգրան Հարությունյան

Դավիթ Շահինյան - Մամիկոն Ղարիբյան

Հովհաննես Գաբուզյան - Զավեն Անդրիասյան

Արման Փաշիկյան - Հայկ Մ. Մարտիրոսյան

Տիգրան Լ. Պետրոսյան - Շանթ Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում