16:10  ,  23 հունվարի, 2022

Մեսին այս տարի առաջին անգամ ՊՍԺ-ի հայտացուցակում է

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս տարի առաջին անգամ ընդգրկվել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հայտացուցակում։ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում փարիզյան թիմը կընդունի «Ռեյմսին»։

Նախորդ անգամ Մեսին խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 22-ին «Լորիանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (1։1)։ Սուրբծննդյան արձակուրդին Արգենտինա մեկնելուց հետո նա վարակվել էր կորոնավիրուսով։

Այս մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

ՊՍԺ - «Ռեյմս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English