14:02  ,  23 հունվարի, 2022

Իշխան Գելոյանը խփել է «Բալթիկայի» առաջին գոլն այս տարի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Իշխան Գելոյանը խփել է «Բալթիկայի» առաջին գոլն այս տարի։ Ռուսական թիմը մարզումային հավաքի է Թուրքիայի Բելեկ քաղաքում եւ ընկերական հանդիպում է անցկացրել բուլղարական «Լոկոմոտիվի» (Սոֆիա) հետ։

Կալինինգրադը ներկայացնող թիմն առավելության է հասել նվազագույն հաշվով։ Գելոյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ հաղթական գոլը խփել է ավելացված երկրորդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում