13:23  ,  23 հունվարի, 2022

«Չելսի» - «Տոտենհեմ», «Միլան» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրում  «Չելսին» հունվարի 23-ին կընդունի «Տոտենհեմին»։ Լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարվում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։ «Չելսիի» հաղթանակի գորածակիցը 1․70 է։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած «Տոտենհեմի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․60, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70 գործակցով։

«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

23 խաղից հետո «Չելսին» 44 միավորով երրորդն է, «Տոտենհեմն» անցկացրել է 19 հանդիպում եւ 36 միավորով 6-րդն է։

Հիշեցնենք, որ այս ամիս թիմերն արդեն հանդիպել են երկու անգամ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Երկու խաղերում էլ հաղթել է «Չելսին»՝ 2։0, 1։0։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանը» հունվարի 23-ին կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։

Բուքմեյքերները չնչին տարբերությամբ նախապատվությունը տալիս են միլանյան թիմին՝ 2․70։ «Յուվենտուսի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․80 գործակցով, ոչ ոքին՝ 3․10։

«Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

22 խաղից հետո «Միլանը» 48 միավորով երկրորդն է, «Յուվենտուսն» ունի 41 միավոր եւ 5-րդն է։

Առաջնության առաջին շրջանում թիմերը Թուրինում խաղացել են ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում