11:19  ,  23 հունվարի, 2022

AusOpen․ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ եւ հաղթանակ տարավ 7:6 (16:14), 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։

Աշխարհի 5-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը, որը 1/8 եզրափակիչում 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով հաղթեց օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւին (Գերմանիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English