Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց «Վալենսիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
«Վալենսիան» առաջին խաղակեսում 2 գոլ խփեց, սակայն վերջնամասում դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում էլ երկու գոլ խփել։
«Աթլետիկոն» (21 խաղ) չորրորդ տեղում է՝ 36 միավոր։ «Վալենսիան» (22 խաղ) 9-րդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3։2 (տեսանյութ)
Մատեուս, 64, Անխել Կոռեա, 90+1, Մարիո Էրմոսո, 90+3 - Յունուս Մուսա, 25, Ուգո Դուրո, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում