09:09  ,  23 հունվարի, 2022

#SportNetLIFE. Ալեքսանդր Կարապետյանի կարմիր «հարսանիքը», Վահան Բիչախչյանի գոլառատ մուտքը, Արսեն Հարությունյանի մոտիվացիան

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

23-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր հրապարակումները։

Ինչո՞ւ Կամո Հովհաննիսյանը չի հրաժարվում ղազախական ֆուտբոլից, ինչպե՞ս է իրեն դրսեւորում Վահան Բիչախչյանը նոր ակումբում, ի՞նչ գայթակղիչ առաջարկներ են արել երկրպագուները Ժիրայր Շաղոյանին, ինչո՞ւ էր Ֆերդինանդ Կարապետյանը որոշել -10 աստիճան ցրտին լողալ գետակում, ո՞ւմ հետ է ամուսնացել Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը:

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 2022 թվականի առաջին թողարկման ընթացքում։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։

Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս