23:38  ,  22 հունվարի, 2022

«Սեւիլիան» ու «Սելտան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Սելտային» եւ վաստակեց 1 միավոր։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Առաջին խաղակեսում 0։2 հաշվով պարտվելուց հետո «Սեւիլիան» երկու գոլ խփեց 71-րդ եւ 74-րդ րոպեներին։ Աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսն ու իսպանացի կիսապաշտպան Օլիվեր Տորեսը։

«Սեւիլիան» 46 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 11-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 2։2 (տեսանյութ)

Ալեխանդրո Գոմես, 71, Օլիվեր Տորես, 74 - Ֆրանկո Սերվի, 37, Յագո Ասպաս, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում