Նիդերլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի Tata Steel Masters ամենամյա ավանդական սուպերմրցաշարի 7-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւ ֆիգուրներով մրցեց հնդիկ Պրագնանադհայի հետ եւ առավելության հասավ 34 քայլում։
Նորվեգացի գրոսմայստերը վաստակել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հետ է կես միավոր։
Կանցկացվի 13 տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում