19:03  ,  22 հունվարի, 2022

«Կադիսը» հաղթեց, Հարոյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Կադիսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեւանտեի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն։ 73-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Սալվա Սանչեսը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 38-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած իսպանացի պաշտպան Ռաֆայել Խիմենեսին (Ֆալի)։

«Կադիսը» 18 միավորով 18-րդն է, «Լեւանտեն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լեւանտե» - «Կադիս»՝ 0:2 (տեսանյութ)

Ալվարո Նեգրեդո, 34, Սալվա Սանչես, 73

«Վիլյառեալ» - «Մալյորկա»՝ 19։15 (Երեւանի ժամանակ)

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 21։30

«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում