18:25  ,  22 հունվարի, 2022

«Աստոն Վիլան» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Աստոն Վիլան» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինի փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան։

«Աստոն Վիլան» 21 խաղից հետո 26 միավորով 10-րդն է, «Էվերտոնը» 20 խաղում վաստակել է 19 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Էվերտոն» - «Աստոն Վիլա»՝ 0։1 (տեսանյութ)

Էմիլիանո Բուենդիա, 45+3

«Բրենթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Լիդս Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 19։00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 19։00

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում