17:16  ,  22 հունվարի, 2022

«Արսենալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Միկել Արտետայի հետ

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է 39-ամյա իսպանացի մասնագետի հետ կնքել նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։ Արտետայի գործող պայմանագիրը մինչեւ 2023թ. հունիսն է։

Միկել Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019թ. դեկտեմբերին՝ հեռանալով «Մանչեսթեր Սիթիից»։ Նա մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։ Արտետայի ղեկավարությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։ Անգլիայի ընթացիկ առաջնության 20 խաղից հետո «Արսենալը» 35 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English