16:11  ,  22 հունվարի, 2022

Մարսելոն որակազրկվել է եւ չի խաղա «Աթլետիկի» դեմ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն որակազրկվել է Իսպանիայի գավաթի խաղարկության երեք խաղով, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Էլչեի» դեմ հանդիպման (2:1) լրացուցիչ ժամանակում Մարսելոն կարմիր քարտ էր ստացել եւ վիճել մրցավարի հետ։ Նա մեկ խաղով որակազրկվել է հեռացման համար, երկու խաղով՝ մրցավարի հետ վիճելու համար։

Մարսելոն չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում եւ կիսաեզրափակիչի երկու խաղերում, եթե «Ռեալը» հաղթահարի «Աթլետիկի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում