15:34  ,  22 հունվարի, 2022

Ուրոշ Նենադովիչը միացավ «Փյունիկին»

«Փյունիկին» է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Սերբ ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է ղազախական «Տարազը»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, դարձել 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում