14:16  ,  22 հունվարի, 2022

Գվարդիոլա․ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին որոշում կընդունեմ ղեկավարության հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հստակ չի պատասխան ակումբի հետ համագործակցությունը երկարաձգելու հնարավորության մասին։ 51-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Իմ ապագան այս ակումբում կախված է միայն արդյունքներից։ Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի։ Ապագայի մասին չեմ մտածում։ Իմ պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Չգիտեմ՝ ինչքան երկար կշարունակեմ աշխատանքս այսքան բարձր մակարդակում։

Հիմա ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ լավ է, բայց երբ մրցաշրջանի ընթացքում տեմպն ընկնում է, զգում եմ հյուծվածություն կամ հոգնածություն։ Գրեթե վստահ եմ, որ շուտով կհրաժարվեմ ծխախոտից։

«Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին որոշում կընդունեմ ակումբի ղեկավարության հետ քննարկումներում։ Անակնկալ չի լինի։ Նրանք ինձ տվել են ամեն ինչ, եւ ես նրանց վատ դրության մեջ չեմ դնի։ Մինչեւ մրցաշրջանի ավարտը դեռ ժամանակ կա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Կատալոնացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս