13:12  ,  22 հունվարի, 2022

Բրազիլիայում ֆուտբոլիստների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր

Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան նոր հակակորոնավիրուսային սահմանափակումներ է մտցրել ազգային առաջնությունում։

Նոր կանոնների համաձայն, 2022թ․ Բրազիլիայի առաջնությանը կկարողանան մասնակցել միայն պատվաստված ֆուտբոլիստները, հաղորդում է Կոնֆեդերացիայի կայքը։ Ակումբներն արդեն ստացել են նոր բժշկական պահանջները եւ պետք է Կոնֆեդերացիայի բժշկական հանձնախմբին ներկայացնեն ֆուտբոլիստների պատվաստման սերտիֆիկատները։

Բրազիլիայի առաջնությունը կմեկնարկի ապրիլին, կավարտվի նոյեմբերին։  Գործող չեմպիոնը «Աթլետիկո Մինեյրոն» է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English