12:21  ,  22 հունվարի, 2022

AusOpen․ Մեդվեդեւն ու Ցիցիպասը դուրս եկան 1/8 եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Ռուս թենիսիստը մրցեց Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպի հետ եւ հաղթանակ տարավ 6։4, 6։4, 6։2 հաշվով։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Մաքսիմ Կրեսին, որը 6:2, 6:7 (6:8), 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելին։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստը 6:3, 7:5, 6:7 (2:7), 6:4) հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Բենուա Պերի նկատմամբ եւ 1/8 եզրափակիչում կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, որը պայքարից դուրս էր թողել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում