11:10  ,  22 հունվարի, 2022

Ամերիկացի Սարջենթը Պրեմիեր լիգայում առաջին գոլը խփել է «կարիճի» հարվածով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Նորվիչ Սիթին» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»։

Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացել է ամերիկացի Ջոշուա Սարջենթը, որն առաջին գոլն է խփել Պրեմիեր լիգայում։ Նա մրցակցի դարպասը գրավել է «կարիճի» հարվածով։ 74-րդ րոպեին Սարջենթը նաեւ երկրորդ գոլն է խփել։

Սարջենթը Պրեմիեր լիգայում գոլ խփած 23-րդ ամերիկացին է։ Նա երրորդ ամենաերիտասարդ ամերիկացին է (21 տարեկան, 335 օրական), որին հաջողվում է գոլի հեղինակ դառնալ Անգլիայի առաջնությունում։ Ավելի երիտասարդ տարիքում գոլի հեղինակ են դարձել Ժոզի Ալթիդորը (20 տարեկան, 92 օրական) եւ Կրիստիան Պուլիշիչը (21 տարեկան, 38 օրական), հաղորդում է Opta-ն։

«Նորվիչը» 22 խաղից հետո 16 միավորով 17-րդ տեղում է, «Ուոթֆորդը» 20 խաղում վաստակել է 14 միավոր եւ 18-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում