10:24  ,  22 հունվարի, 2022

AusOpen. Սիմոնա Հալեպը դուրս եկավ չորրորդ շրջան

Թենիսի Ավստրլիայի բաց առաջնության կանանց մրցաշարում չորրորդ շրջան դուրս եկավ ռումինացի Սիմոնա Հալեպը։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինչիչի հետ եւ առավելության հասավ 6։2, 6։1 հաշվով։

Սիմոնա Հալեպի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ալիզե Կորնեն, որը 4:6, 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց սլովենացի Տամարա Զինդանշեկին։

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English