«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին։ Կատալոնական ակումբն արդեն սկսել է բանակցություններն իտալական կողմի հետ, հաղորդում է Fichajes-ը։
30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։
Ալեքս Սանդրոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2015 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում