22:23  ,  21 հունվարի, 2022

Անսու Ֆատին չի խաղա մոտ 2 ամիս

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 2 ամիս, հաղորդում է AS-ը։ 19-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում։

Ֆատին փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 96-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով։ «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում պարտվել էր 2։3 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։

Այս մրցաշրջանում նա արդեն երկու ամիս բաց է թողել վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում