21:50  ,  21 հունվարի, 2022

Յուլիան Նագելսման. Գոհ եմ մրցաշրջանից, բայց դեռ չիրացրած մեծ ներուժ ունենք

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գնահատել է մյունխենյան ակումբում իր առաջին մրցաշրջանի ընթացքը։

«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ, բայց դեռ չիրացրած մեծ ներուժ ունենք։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի շաբաթն ավելի լավ կանցնի, հատկապես, Չեմպիոնների լիգայում։ Հույս ունենք, որ մեր բոլոր խաղացողներն արդեն լիարժեք պատրաստ կլինեն։ «Հերտայի» դեմ առաջիկա խաղից ակնկալում եմ դրական արդյունք»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Հերտա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

19 տուրից հետո «Բավարիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիան» փետրվարին կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում