21:11  ,  21 հունվարի, 2022

Ռանգնիկ. Ռոնալդուի մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել եւ հնարավոր է՝ չմասնակցի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպմանը «Վեստ Հեմի» դեմ։ «Բրենթֆորդի» դեմ նախորդ տուրի խաղում Ռոնալդուն փոխարինվել էր 71-րդ րոպեին։ Մանչեսթերյան թիմն այդ խաղում հաղթել էր 3։1 հաշվով։

«Ռոնալդուի մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է, քանի որ նա ունի պարանոցի հետ կապված խնդիրներ։ Երեկ նա 2-3 ժամ բուժում է ստացել։ Խաղից առաջ պարզ կլինի նրա վիճակը»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման, խփել 8 գոլ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում