20:27  ,  21 հունվարի, 2022

Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիից» պահանջել է տարեկան 55 միլիոն եվրո աշխատավարձ

Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն անգլիական ակումբից պահանջել է տարեկան 55 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է իսպանական Marca-ն։ Նրա պայմանագիրը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մադրիդի «Ռեալը», Փարիզի ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ամռանը նրան ձեռք բերել անվճար։

Անտոնիո Ռյուդիգերը 2017-ի ամռանն է իտալական «Ռոմայից» 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Անտոնիո Ռյուդիգերը մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English