Ամստերդամի «Այաքսի», Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ռոմայի», Բելգիայի հավաքականի նախկին պաշտպան Թոմաս Վերմալենը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա խաղացողի վերջին ակումբը ճապոնական «Վիսել Կոբեն» էր։
Վերմալենը կսկսի մարզչական կարիերա եւ կընդգրկվի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում։ Այդ մասին Վերմալենը գրել է Ինստագրամում։
Վերմալենն «Այաքսի» հետ դարձել է Նիդերլանդների չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, «Արսենալի» հետ՝ Անգլիայի գավաթակիր, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթւ, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում