19:55  ,  21 հունվարի, 2022

Վերմալենն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան եւ կմիանա Բելգիայի հավաքականի մարզչական շտաբին (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսի», Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ռոմայի», Բելգիայի հավաքականի նախկին պաշտպան Թոմաս Վերմալենը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա խաղացողի վերջին ակումբը ճապոնական «Վիսել Կոբեն» էր։

Վերմալենը կսկսի մարզչական կարիերա եւ կընդգրկվի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում։ Այդ մասին Վերմալենը գրել է Ինստագրամում։

Վերմալենն «Այաքսի» հետ դարձել է Նիդերլանդների չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, «Արսենալի» հետ՝ Անգլիայի գավաթակիր, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթւ, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում