19:20  ,  21 հունվարի, 2022

«Աստոն Վիլան» նոր պայմանագիր է կնքել Արգենտինայի հավաքականի դարպասապահի հետ

Անգլիական «Աստոն Վիլան» երկարաձգել է պայմանագիրը Էմիլիանո Մարտինեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արգենտինայի հավաքականի 29-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

2020 թվականին Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվելուց հետո Էմիլիան Մարտինեսն անմիջապես դարձավ «Աստոն Վիլայի» հիմնական դարպասապահը եւ կրկնեց ակումբի ռեկորդը Պրեմիեր լիգայում՝ մեկ մրցաշրջանում 15 խաղում դարպասը պահելով անառիկ։

Էմիլիանո Մարտինեսը դարձել է նաեւ Արգենտինայի հավաքականի հիմնական դարպասապահը՝ անցած տարի դառնալով Ամերիկայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English