18:11  ,  21 հունվարի, 2022

Մահացել է վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

66 տարեկանում մահացել է ըմբշամարտի Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հուղարկավորությունը` հունվարի 23-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում