17:24  ,  21 հունվարի, 2022

AusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց Կարեն Խաչանովին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 6։2, 3։6, 6։1։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 50 րոպե։

Ռաֆայել Նադալի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի դիմակայության հաղթողը։

Ռաֆայել Նադալը մեկ անգամ է նվաճել Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը՝ 2009 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում