16:58  ,  21 հունվարի, 2022

«Յուվենտուսն» առաջարկ է արել Դուշան Վլահովիչի տրանսֆերի հարցով

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին, հաղորդում է Sport Mediaset-ը։

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո եւ «Ֆիորենտինային» փոխանցել կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկուն։

Դուշան Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու Մադրիդի «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English