15:19  ,  21 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ 1/8 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջին ռակետ Էշլին Բարթին դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում ավստրալացի մարզուհին մրցեց աշխարհի 33-րդ ռակետ, իտալացի Կամիլա Ջորջիի հետ եւ առավելության հասավ 6։2,6։3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 3 րոպե։

Էշլի Բարթիի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովան, որը 4:6, 6:3, 7:6 (10:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի նախկին առաջին ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության անցած տարվա չեմպիոն, ճապոնացի Նաոմի Օսակային։ Պայքարը տեւեց 2 ժամ, 18 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում