14:46  ,  21 հունվարի, 2022

«Տոտենհեմը» երկարաձգեց պայմանագիրը Ուգո Լյորիսի հետ (ֆոտո)

Անգլիական «Տոտենհեմը» երկարաձգեց պայմանագիրը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լյորիսը մասնակցել է 19 հանդիպման, բաց թողել 22 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English