14:07  ,  21 հունվարի, 2022

AusOpen․ Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ չորրորդ շրջան

Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Գերմանիայի ներկայացուցիչը երրորդ շրջանում մրցեց մոլդովացի Ռադու Ալբոտի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ, 56 րոպե։

Աշխարհի երրորդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը, որը 7:6 (7:4), 4:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ռայլի Օփելկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English