11:57  ,  21 հունվարի, 2022

Մոուրինյո․ Որոշել եմ 3 տարով նվիրվել «Ռոմային»

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Լիվերպուլի «Էվերտոնը» գլխավորելու ցանկություն հիմա չունի։

«Այս պահին ես ակումբ փոխելու ոչ մի մտադրություն չունեմ։ Ես որոշել եմ 3 տարով նվիրվել «Ռոմային»։ Ես զգում եմ, որ սա իմ նախագիծն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո։ Թիմն առաջիկա խաղերում կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, շոտլանդացի Դանքան Ֆերգյուսոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում